
Վրաստանում ամառային սեզոնը կլինի հանգիստ, չնայած երկրում դեռ կլինեն կորոնավիրուսի նոր դեպքեր, թեև քիչ թվով: Այս մասին ասել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Միևնույն ժամանակ վարակաբանը վստահեցրել է, որ երկրի առողջապահական համակարգը կկարողանա ամեն օր հեշտությամբ ընդունել 30-40 նոր հիվանդի:
«Խնդիր չի լինի, նույնիսկ եթե երկիրը օրական 30 նոր վարակ ունենա: Սրանք այնպիսի թվեր չեն, որ կարող են խնդիրներ առաջացնել մեր առողջապահական համակարգում: Մենք կկարողանանք պատշաճ կերպով հոգ տանել յուրաքանչյուր հիվանդի մասին: Դրանից կախված է մեր ժողովրդի կյանքը», — ասել է Իմնաձեն:
Հիշեցնենք՝ ըստ հակաճգնաժամային կառավարական պլանի՝ հունիսի 15-ից կբացվեն տեղական զբոսաշրջային ծառայությունները, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել արտասահմանցի առաջին զբոսաշրջիկներին: Վրաստանում զբոսաշրջության ոլորտը 2020 թվականին կազատվի հարկերից: