Ամանորյա միջոցառումների համար կծախսվի 15 մլն լարիից ավելի

Վրաստանի կառավարությունն ամանորյա միջոցառումների համար կծախսի 15 մլն 800 հազար լարի։

Համապատասխան հրամանն օրերս ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Դոլարով դա կազմում է մոտ 5,6 մլն դոլար: Այս գումարը հատկացվում է կառավարության պահուստային ֆոնդից և կուղղվի ամանորյա համերգների ու 65 մունիցիպալիտետների քաղաքների ամանորյա ձևավորմանը։