
Այսօր Ախալքալաքի քաղաքապետարանում քննարկվել է ամանորյա միջոցառումների կազմակերպման ծրագիրը։
Հանդիպմանը ներկա են եղել շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավորը, Ախալքալաքի քաղաքապետը, սակրեբուլոյի նախագահը, և այլք։
Քննարկման արդյունքում հստակեցվել է ամանորյա միջոցառումների ծրագիրը, այն ներառում է համերգների, բեմադրությունների անցկացում, անակնկալներ՝ փոքրիկների համար։ Քաղաքի կենտրոնում բեմ կտեղադրվի, այստեղ կլինի նաև գլխավոր տոնածառը։
Առաջին անգամ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի նպատակով տոնական ձևավորմամբ նաև տաղավարներ կբացվեն։ Կներկայացվեն ամանորյա զարդարանքներ, խաղալիքներ, հուշանվերներ, կլինի նաև տաք թեյ, գինի և սուրճ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի գլխավոր փողոցները կզարդարվեն նոր դեկորացիաներով և լույսերով։
Ախալքալաքի քաղաքապետարանը հայտնում է, որ ամանորյա միջոցառումների ծրագիրը դեռ քննարկման փուլում է։
Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր