Ի տարբերություն նախորդ տարիների, Ամանորի գիշերը Թբիլիսիի մետրոյի և ավտոբուսի աշխատանքի ժամերը չեն երկարացվի։
Ըստ տեղեկության` Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի չվացուցակը կմնա անփոփոխ։
Մետրոպոլիտենն աշխատանքը կավարտի 00:00-ին. չի փոխվելու նաև ավտոբուսների աշխատանքային գրաֆիկը, քանի որ Գալա համերգ նախատեսված չէ։
Քաղաքապետարանի ճանապարհային ծառայության տվյալներով, հունվարի 6-ի գիշերը, երբ Վրաց ուղղափառ եկեղեցին կնշի Սուրբ ծնունդը, մետրոն կաշխատի մինչև ժամը 03:00-ն։ Հունվարի 6-ի ժամը 00:00-ից մինչև հունվարի 7-ը ժամը 03:00-ն մետրոյով երթևեկությունն անվճար կլինի։
Հայտնի է, որ քաղաքացիները Ամանորը դիմավորելու են Ռուսթավելիի պողոտայում։ «Նոր տարվա կախարդական բողոքի գիշերը» եվրոպամետ բողոքի ցույցերի շարունակական ցիկլի մի մասն է, որը նոյեմբերի 28-ից ընթանում է Թբիլիսիում և Վրաստանի տարբեր քաղաքներում։