Հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։
Նրանց պահանջները մնում են անփոփոխ՝ ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին և անցկացնել նոր ընտրություններ։
Ինչպես հանրահավաքի մասնակիցներն են ասում, բողոքի ակցիան պետք է շարունակվի՝ չնայած Ամանորին, քանի որ Վրաստանի եվրոպական ապագան պետք է պաշտպանված լինի։
«Շնորհակալություն աջակցության համար» խորագրով Ռուսթավելիում հավաքված քաղաքացիները վրացական դրոշի վրա գրել են իրենց ուղերձները հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնին։
Նրանք դրոշի հետ միասին նախատեսում են Հելսինկյան հանձնաժողովի նախագահին ուղարկել նաև վրացական չուրչխելա և գինի։
Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարներին ավելի ուշ միացել է նաև Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։