Ամաղլոբելին խնդրում է վերադառնալ քրեակատարողական հիմնարկ. փաստաբան

«Բաթումելեբի» և «Նետգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին գտնվում է շուրջօրյա բժշկական հսկողության ներքո. լրագրողին այցելել է փաստաբանը։ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) ներկայացուցչի խոսքով՝ լրագրողի վիճակը կայուն է, նա խնդրում է իրեն վերադարձնել քրեակատարողական հիմնարկ։

Ըստ GYLA-ի փաստաբան Ջուբա Քաթամաձեի՝ Ամաղլոբելիի խնդրանքն է, որ բոլոր նրանք, ովքեր ի նշան աջակցության հացադուլ են անում, դադարեցնեն հացադուլը։

«Նրա առողջական վիճակը կայուն է. Իհարկե, թույլ է։ Հայտնի է, որ նա որոշ առողջական խնդիրներ ունի: Մզիան նշում է, որ կշարունակի պայքարել այնքան, որքան կարող է։

Աշխատում ենք բժիշկների խումբ ստեղծելու վրա, աշխատանքն արդեն ավարտված է, բայց դեռ որոշ տեխնիկական խնդիրներ կան։ Մզիայի խնդրանքն է, որ հաջակցություն իրեն հացադուլ անողները դադարեցնեն հացադուլը», — նշում է իրավաբանը:

Նշենք, որ լրագրողը երեկ՝ փետրվարի չորսին, առողջական վիճակի վատթարացման պատճառով Ռուսթավի բանտից տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա։ Վերոնշյալ հրատարակությունների հիմնադիրն արդեն 25 օր է՝ հացադուլի մեջ է:

Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։