Ամաղլոբելին հետազոտություն կանցնի «Վիվամեդում»․ ՔԿԾ

Վրաստանի Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) հայտարարություն է տարածել Մզիա Ամաղլոբելիին «Վիվամեդ» կլինիկա տեղափոխելու վերաբերյալ։

ՔԿԾ-ից հայտնում են, որ արդեն 25-րդ օրն է հացադուլի մեջ գտնվող Մզիա Ամաղլոբելին իր համաձայնությամբ տեղափոխվել է «Վիվամեդ»՝ բուժզննումների համար։

Նշվում է, որ այս փուլում Մզիա Ամաղլոբելին կմնա կլինիկայում՝ մի շարք հետազոտություններ անցնելու նպատակով։

«Կլինիկա ընդունվելուց հետո ամբաստանյալը լրացուցիչ համաձայնություն է տվել Հատուկ քննչական ծառայության բժիշկ-մասնագետների կողմից առաջարկված հետազոտություններին և ընթացակարգերին»,- ասված է ՔԿԾ-ի հաղորդագրությունում։

Հիշեցնենք. Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։

«Բաթումելեբի» և «Նեթգազետի» լրատվամիջոցների տնօրենը հացադուլ է սկսել հունվարի 12-ին՝ դեռևս քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ։

Ամաղլոբելին ձերբակալվել է վարչական կարգով հունվարի 11-ին Բաթումիում եվրոպամետ բողոքի ցույցի ժամանակ պաստառ փակցնելու համար: Պաստառի վրա գրված էր «Վրաստանը գործադուլ է անում», ներկայացնում էր բողոքն ընդդեմ այդ գիշեր նմանատիպ գործողությունների համար ինը քաղաքացիների ռեպրեսիվ կալանավորման: