Ամաղլոբելին դարձել է լրագրողական համարձակության խորհրդանիշ. Հերչինսկի

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ իրենց խիստ մտահոգում է Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակը։

«Մենք բոլորս շատ մտահոգված ենք նրա առողջությամբ և վստահեցնում ենք, որ շարունակելու ենք պահանջել նրա անհապաղ ազատ արձակումը»,- ասել է Հերչինսկին։

Դեսպանի խոսքով` Ամաղլոբելին դարձել է լրագրողական համարձակության և արդարամտության համար պայքարի խորհրդանիշ, նա մարմնավորում է բոլոր անարդարացի կալանավորվածների ոգին։

Հիշեցնենք. արդեն 38-րդ օրն է, ինչ Մզիա Ամաղլոբելին հացադուլի մեջ է։

«Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր տնօրեն Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեի ցուցումով` վերջինիս ապտակելու մեղադրանքով։