Ամաղլոբելիին աջակցող լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ Կոբախիձեին

Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտ ժամանելուն պես լրագրողները բողոքի ցույցով են դիմավորել «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։

Լրագրողները պահանջել են ազատ արձակել իրենց գործընկերոջը՝ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին։

Դեպքի վայրում մոբիլիզացվված են եղել ոստիկանները։ Ամաղլոբելիին աջակցող լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ Կոբախիձեին։

Կոբախիձեն մարզադաշտ է այցելել` քննարկելու նոր մարզադաշտի հայեցակարգը, Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտի երկաթյա մուտքի դուռը, սակայն, փակվել է բողոքող լրագրողների առաջ։

Կոբախիձեն արդեն լքել է մարզադաշտի տարածքը։

Ամաղլոբելին արդեն 18-րդ օրն է, ինչ հացադուլ է անում և հրաժարվում է դադարեցնել այն: Ամաղլոբելիի ընկերներն ու գործընկերներն հայտարարել են՝ նա ունի մի շարք խրոնիկական հիվանդություններ:

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի տվյալներով՝ Ամաղլոբելիի կյանքին վտանգ է սպառնում: Ավելի քան 300 լրագրողներ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ պահանջում են նրան ազատ արձակել։

Ամաղլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեին ապտակելու համար։ «Ոստիկանի վրա հարձակվելու» համար նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։