«Լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործը շատ ծանր է»,-այս մասին X-ում գրել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը։
Նրա խոսքով ԵՄ դեսպանները հանդիպել են «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» խմբագրակազմի և Ամաղլոբելիի փաստաբանական թիմի հետ։
«Ներկայացված մեղադրանքը և նրա խափանման միջոցը չափազանցված, անհիմն և շինծու են։ Մենք տեսել ենք բռնության տեսանյութը, որտե՞ղ է հումանիզմը»,- գրում է Վրաստանում Գերմանիայի դեսպանը։
Հիշեցնենք. Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։
Լրատվամիջոցների ղեկավարը հացադուլ է սկսել հունվարի 12-ին՝ դեռևս քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ։
Ամաղլոբելին առաջին անգամ ձերբակալվել էր վարչական կարգով հունվարի 11-ին Բաթումիում եվրոպամետ բողոքի ցույցի ժամանակ պաստառ փակցնելու համար: Պաստառի վրա գրված էր «Վրաստանը գործադուլ է անում», ներկայացնում էր իր բողոքն ընդդեմ այդ գիշեր նմանատիպ գործողությունների համար ինը քաղաքացիների ռեպրեսիվ կալանավորման: