
Վրաստանի Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) հայտնել են, որ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի քրեական գործի հետ առնչություն ունեցող 10 ոստիկան է հարցաքննվել:
Ըստ տեղեկության՝ նրանց թվում է նաև Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Դգեբուաձեն. Ամաղլոբելիին ձերբակալել են հենց նրան «ապտակելու» մեղադրանքով:
Բոլոր ոստիկանները հարցաքննության ժամանակ հերքել են Մզիա Ամաղլոբելիի կողմից նշված հանգամանքների իսկությունը։
Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին՝ Դգեբուաձեի ցուցումով։
Ամաղլոբելին 26 օր է՝ ի նշան բողոքի բանտում հացադուլ է անում։ Փետրվարի 4-ին նա տեղափոխվել է «Վիվամեդ»՝ հետազոտության նպատակով։ Հետազոտությունների ավարտից հետո նա ցանկանում է վերադառնալ բանտ։
Բժիշկը չի բացառում, որ Ամաղլոբելիի առողջական վիճակը կվատթարանա