Ամաղլոբելիի գործով որոշում կկայացնի 2,5 ամիս առաջ նշանակված դատավորը

Մզիա Ամաղլոբելիի գործով այսօր` մարտի 4-ին ընթացող դատավարության ժամանակ որոշում կկայացնի դատավոր Վիկտոր Մետրեվելին, նա դատավոր է նշանակվել 2,5 ամիս առաջ: Այս տեղեկությունը հայտնել է netgazeti.ge լրատվամիջոցը:

Դատավարության ընթացքում քննարկվում է Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` ազատազրկման փոխարինում այլ միջոցով:

Հիշեցնենք. այսօր` մարտի 4-ին, ժամը 14:00-ին Բաթումիի քաղաքային դատարանում սկսվել է Մզիա Ամաղլոբելիի գործով նախնական դատական ​​նիստը։

«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր  Մզիա Ամաղլոբելիին Բաթումիի ոստիկանությունը ձերբակալել է հունվարի 11-ին, սկզբում վարչական կարգով՝ պաստառ կպցնելու համար, այնուհետև հունվարի 12-ին՝ քրեական կարգով։

Լրագրողին մեղադրում են ոստիկանին ապտակելու համար. նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։ 

Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին 38 օր հացադուլ էր հայտարարել։