«Բարաքա» ալյուր արտադրող գործարանի տնօրեն Լադո Բիձինաշվիլիի խոսքով, խոշոր ալյուր արտադրող գործարաններից մի քանիսը փոքր ծավալով, սակայն արդեն վերսկսել են աշխատանքային գործընթացը:
«Ցորենի շուկայական գինը նվազել է, հետևաբար` մեզ մոտ էլ է գինը նվազում, ներմուծումը վերսկսվել է։ Շուկայում այս ամենն արդեն արտացոլվել է, և մեկ պարկ ալյուրի գինն այսօր տատանվում է 74-75 լարիի սահմաններում։ Եթե համեմատենք վերջին ամիսների ցուցանիշը, ապա 10 լարիով նվազում կա»,- ասել է Բիձինաշվիլին։
Բիձինաշվիլին հավելել է, որ նվազել է նաև ներկրվող ալյուրի գինը.
«Որչափ կարտացոլվի սա հացի գնի վրա, պետք է ասեն հացթուխները։ «Բարաքա»-ն հաց է արտադրում միայն արևմտյան Վրաստանում, իսկ այնտեղ գինն արդեն նվազել է 10 թեթրիով»: