«Բարաքա» ալյուր արտարող գործարանի տնօրեն Լադո Բիձինաշվիլին հայտնել է, որ հաջորդ շաբաթվանից ալյուրը կթանկանա ևս 2-3 լարիով (մոտ 0,66-1 դոլար): Հաղորդում է Business Media-ն:
Բիձինաշվիլիի խոսքով, ալյուրի թանկացման հիմնական պատճառներից մեկը շուկայական անկայուն միջավայրն է և ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումը։
Բիձինաշվիլին նշել է, որ ալյուրի գինը կարգավորելու համար կարևոր է վերականգնել տեղական արտադրությունն ու ցորենի ներմուծումը։
«Բարաքա»-ի տնօրենի խոսքով, ընկերությունը վերջին մի քանի ամիսներին այս հարցով ակտիվ կապի մեջ է եղել գյուղատնտեսության նախարարության հետ, որը, ինչպես ինքն է ասում, խնդրի լուծման մի քանի ուղիներ է առաջարկել, սակայն արդյունավետ քայլեր չեն արվել:
«Այս շաբաթվա ընթացքում ալյուրի գինն արդեն գերազանցել է 80 լարին (մոտ 26 դոլար)։ Առաջին պատճառն այն է, որ ռուսական ռուբլին թանկացել է, ինչին գումարվում է պատերազմը, որից էլ առաջացել է մատակարարման շղթայի խնդիրը»,- ասել է Բիձինաշվիլին:
Նշենք, որ Վրաստանի կառավարությունն այս տարվա հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ը կարգելի ցորենի և գարու արտահանումը։
Կարդացեք նաև՝