
«1+4» ծրագրում ներգրավված էթնիկ հայ կանանց աշխատանքային փորձը՝ ֆեմինիզմի տեսանկյունից» նախագծի շրջանակներում Ալիք Մեդիան թրեյնինգ- հանդիպումներ իրականացրեց Ախալքալաքում և Նինոծմինդայում:
Մասնակիցները տեղեկություններ ստացան այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման վերլուծությունը, նրանց աշխատանքի տեղավորման արդյունավետ մեխանիզմների ուսումնասիրությունը: Թրեյնինգի ընթացքում քննարկվեցին «1+4» ծրագրի դրական ու բացասական կողմերը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ինտերակտիվ խաղերի միջոցով ծանոթացան մոտիվացիոն նամակ կազմելու և աշխատանքի տեղավորման հարցազրույցին պատրաստվելու նրբություններին:
Հանդիպումներին մասնակցում էին նաև Ալիք Մեդիայի հայտարարած էսսեների մրցույթի հաղթողներից երկուսը, ովքեր Ալիք Մեդիայի կողմից խորհրդանշական նվերներ ստացան: