«Ալիք Մեդիա»-ն «1+4» ծրագրում ներգրավված էթնիկ հայ կանանց աշխատանքային փորձը՝ ֆեմինիզմի տեսանկյունից» նախագծի շրջանակներում հրավիրում է Թբիլիսիում դասընթացի մասնակցելու:
Մասնակիցները տեղեկություններ կստանան այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման վերլուծությունը, նրանց աշխատանքի տեղավորման արդյունավետ մեխանիզմների ուսումնասիրությունը: Թրեյնինգի ընթացքում կքննարկվեն «1+4» ծրագրի դրական ու բացասական կողմերը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները նաև կսովորեն կազմել մոտիվացիոն նամակ: Աշխատանքային լեզուն վրացերենն է, հայերեն թարգմանությունը կապահովվի։
Դասընթացներին մասնակցել կարող են Թբիլիսիում գտնվող ուսանողները, դիմորդները, բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են աշխատանքային հնարավորություններով ու իրավունքներով:
Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա կիրակի՝ նոյեմբերի 12-ին, Վախտանգ Գորգասալի 9 հասցեում, «Mercure Tbilisi Old Town» հյուրանոցում:
Թրեյնինգները կվարի որակավորված դասընթացավար Քեթի Մուրղուլիան:
Հանդիպումներին գրանցվելու համար լրացրեք հայցաթերթիկը՝