«Ալիք Մեդիա»-ի հանդիպում-քննարկումն Ախալքալաքում

«Ալիք Մեդիա Վրաստան»-ն Ախալքալաքում երիտասարդների հետ անցկացրեց հանդիպում-քննարկում առաջիկա խորհրդարանական ընտրությունների թեմայով։

Օրակարգում այնպիսի հարցեր էին ներառված, որոնց մասին տեղեկացվածությունն անհրաժեշտ է առաջին անգամ ընտրություններին մասնակցող երիտասարդներին և առհասարակ բոլոր ընտրողներին։ «Ալիք Մեդիա»-ի տնօրեն Լիզա Թորոսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց էլեկտրոնային մեքենաների կիրառման մասին, քննարկվեց դրանց վերաբերյալ տարածվող կեղծ տեղեկությունների թեման։ Ալիք Մեդիա»-ի լրագրող Տաթև Խոցանյանը խոսեց ընտրական իրավունքների մասին, քննարկվեց ընտրություններին մասնակցելու կարևորությունը։

Սրա հետ մեկտեղ, վերջում ծավալվեց հետաքրքիր քննարկում ընտրական գործընթացների մասին, որին մասնակցեց նաև Ախալքալաքի Akhalkalaki Local Action Group (Lag) հասարակական կազմակերպության ղեկավար Սերգեյ Խաչատրյանը։

«Ալիք Մեդիա»-ի նախագծի շրջանակներում նաև հարցաշար պատրաստվեց երիտասարդությանը հուզող խնդիրների հիման վրա: