
Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Ըստ աշխատակազմի տրամադրած տեղեկության՝ Իլհամ Ալիևն ու Գիորգի Գախարիան հեռախոսազրույց են ունեցել:
«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկրության և բազում տարիների բարիդրացիական հարաբերությունները»,- նշված է կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ:
Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել նախօրեին՝ հոկտեմբերի 31-ին: 1 տոկոսանոց շեմն անցած 9 կուսակցությունից 8-ը որոշում է կայացրել չճանաչել ընտրությունների արդյունքները: Քաղաքացիները դուրս են եկել փողոց: