«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Պուտինի հրահանգով, շարունակում է բռնազավթել Դավիթ Գարեջին»,- այս մասին Վրաստանի արտգործնախարարության շենքի մոտ արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին: Նաթելաշվիլին իշխանություններին կոչ է արել` չհամարձակվել Ադրբեջանի հետ դելիմիտացիայի որևէ համաձայնագիր ստորագրել:
«Մենք զգուշացնում ենք Իվանիշվիլիի ռեժիմին, որի բիզնես գործարքների զոհ է դարձել քրիստոնեական աշխարհի այս մեծագույն սրբությունը, չհամարձակվել դելիմիտացիայի որևէ համաձայնագրի համաձայնություն տալ: Իշխանության փոփոխությունից հետո, որը շուտով տեղի կունենա, բոլոր համաձայնագրերը, որոնց համաձայն, Դավիթ Գարեջիի թեկուզ մի քար կմնա այլ երկրի տարածքում, չեղյալ կհամարվի»,- հայտարարել է Նաթելաշվիլին: