
Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վրաստան պաշտոնական այցի ավարտին եղել է Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, հանդիպել վիրահայերի հետ:
ՀՀ ԱԺ նախագահը մինչ այդ հանդիպել է վրացի գործընկեր Շալվա Պապուաշվիլիին և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիին։