Ալեկո Էլիսաշվիլին և Դավիթ Դաթունաշվիլին բերման են ենթարկվել

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge-ից

Թբիլիսիի Ազատության հրապարակի մոտ ոստիկանությունը երկու ընդդիմադիր գործչի է բերման ենթարկել:

Ըստ տեղեկությունների՝ բերման է ենթարկվել ըմբիշ, աշխարհի չեմպիոն Դավիթ Դաթունաշվիլին, ով այժմ ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի մաս հանդիսացող «Ախալի» կուսակցության անդամ է:

Տեղեկություններ կան նաև ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի «Քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալեկո Էլիսաշվիլիի բերման ենթարկելու մասին:

Ընդդիմության անդամները հավաքվել էին Ազատության հրապարակում գտնվող Courtyard by Marriott Tbilisi հյուրանոցում. նրանց հավաքին զուգահեռ հյուրանոցի մոտ մոբիլիզացվել էին ոստիկաններ, հատուկջոկատայիններ և դիմակավորված անվտանգության ուժեր։ Ներկա էր նաև Հատուկ առաջադրանքների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլին («Խարեբա»)։

Ընդդիմությունն ու քաղհասարակությունը՝ ռեպրեսինարի էպիկենտրոնում