ՈւԵՖԱ-ն տուգանել է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիային Վրաստանի հավաքականի հետ խաղի ժամանակ երկրպագուների պահվածքի համար։
Սեպտեմբերի 10-ին Տիրանայում Վրաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ ալբանացի երկրպագուները փակել են վրացի երկրպագուների համար նախատեսված տրիբունաների աստիճանները, ինչի համար տուգանվել են 18 հազար եվրոյով։
Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան վրացական կողմին 4750 եվրո կվճարի տրիբունաներից առարկաներ նետելու համար, իսկ 12 հազար 500 եվրո՝ վրացական օրհներգը հնչելու ժամանակ սուլելու համար։
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում Վրաստանի հավաքականը երկու անգամ խաղաց Ալբանիայի հետ։ Սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելիս Վրաստանի հավաքականը հաղթեց 1։0 հաշվով, իսկ հետո հոկտեմբերի 14-ին Թբիլիսիում նույն հաշվով պարտվեց Ալբանիային։