
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 47.31 տոկոս՝ 1 662 453 մարդ:
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Քեդայում՝ 58%, իսկ ամենացածրը՝ Ծալկայում՝ 37%:
Հատկանշական է, որ ընտրությունների երկրորդ փուլում ակտիվությունն ավելի բարձր է, քան առաջինի ժամանակ: Ընտրությունների առաջին փուլում ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել էր 38.16 տոկոս: