Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ, միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 14,6 կմ-անոց հատվածում ակտիվորեն վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Աշխատանքներն իրականացվում են Գորելովկա և Ժդանովական գյուղերում՝ հասնելով մինչև Հայաստանի հետ սահման:
Այս պահին ընթանում է ասֆալտբետոնե մայթերի շինարարությունը: Ծրագրի համապատասխան, նախատեսված է վնասված ճանապարհի ամբողջական վերականգնում, կվերականգնվի 3 երկաթբետոնե կամուրջ և ջրատարներ:
Ինչպես նշվում է դեպարտամենտի հայտարարությունում նշված ճանապարհից օգտվում են ինչպես տեղի բնակիչները, Հայաստանի ուղղությամբ շարժվող ավտոմեքենաները, այնպես էլ իրականացվում են տարանցիկ երթևեկություններ:
Ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից, արժեքը կազմում է 13 808 673 լարի: