Հունիսի 20-21-ը Վրաստանի խորհրդարանի մոտ բազմամարդ ակցիայի ժամանակ վիրավորներից 19 դեռ մնում են կլինիկաներում:
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, վիրավորներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, նրանք միացված են արհեստական շնչառության ապարատին: Մնացած 17-ը առողջական թեթև կամ միջին վնասվածքներ ունեն:
Հիշեցնենք՝ հունիսի 20-21-ին խորհրդարանի առաջ անցկացված ակցիան ցրելու հետևանքով 240 մարդ է տուժել, որոնցից 80-ը` ոստիկան: