![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250213_134228_Messenger.jpg)
Բողոքի 78-րդ օրը եվրոպամետ հանրահավաքները շարունակվում են։ Քաղաքացիները հանրահավաքներ են կազմակերպում մայրաքաղաքում և մարզերում։ Պահանջն անփոփոխ է` ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ անմեղ ձերբակալվածներին և նոր ընտրություններ նշանակել։
Փետրվարի 13-ի բողոքի ակցիաների ժամանակացույցը ստորև.
Թբիլիսի
- 13:00` «Բողոքի ակցիա ընդդեմ ռեժիմի», պետական համալսարանի մոտ
- 14:00` ակցիա Հանրապետության հրապարակում
- 19:00` ակցիա Հանրային հեռարձակողի շենքի մոտ
- 19:00` «Ո՛չ անարդարությանը», Գերագույն դատարանի մոտ
- 20:00` ակցիա Ռուսթավելիի պողոտայում
Քութաիսի
- 19:00` «Այո Եվրոպային, ոչ Ռուսաստանին», Կենտրոնական հրապարակ
Բաթումի
- 19:00` «Հայրենիքին ծառայելիս», Սահմանադրական դատարանի մոտ
Զուգդիդի
- 18:00` Ակցիա մարզպետարանի մոտ
Թելավի
- 18:00` բողոքի ցույց քաղաքապետարանի մոտ
Գորի:
- 17:00` բողոքի ցույց Քաղաքային խորհրդի շենքի մոտ
Ախմետա
- 17:00` ակցիա քաղաքապետարանի մոտ
Ախալցիխե
- 18:00` «Ո՛չ ռուսական ռեժիմին», Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ
- 20:00` ակցիա քաղաքապետարանի մոտ