![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/FB_IMG_1739352057202.jpg)
Եվրոպամետ ակցիաները և երթերը շարունակվում են արդեն 77-րդ օրը։ Քաղաքացիները հանրահավաքներ են կազմակերպել մայրաքաղաքում և մարզերում` ևս մեկ անգամ բողոքելու կառավարության վարած քաղաքականության և քայլերի դեմ։
Բացի այդ, նրանք երկու ամսից ավելի պահանջում են ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ անմեղ ձերբակալվածներին և նոր ընտրություններ նշանակել։
Փետրվարի 12-ի բողոքի ակցիաների ժամանակացույցը հետևյալն է`
Թբիլիսի
- 13:00` բողոքի ցույց ընդդեմ ռեժիմի, Բժշկական համալսարանի մետրոյի մոտ,
- 16:30` հանրահավաք փախստականների գործակալության մոտ,
- 19:00` ակցիա Հանրային հեռարձակողի հետ,
- 20:00` ակցիա Ռուսթավելի պողոտայում,
- 20:30` «Հոբելյանական երթ դեպի Ռուսթավելի. Պաատա Բուրճուլաձեն 70 տարեկան է». (Վրացի հայտնի օպերային երգիչ) մեկնարկը ֆիլհարմոնիայի տարածքից,
Քութաիսի
- 19:00` բողոքի ակցիա Քութայիսիում «Այո Եվրոպային, ոչ Ռուսաստանին», Կենտրոնական հրապարակում,
Բաթումի
- 19:00` «Հայրենիքին ծառայելիս», Սահմանադրական դատարանի մոտ,
Զուգդիդի
- 18:00` ակցիա մարզպետարանի մոտ,
Թելավի
- 18:00` բողոքի ցույց քաղաքապետարանի մոտ,
Գորի
- 17:00` բողոքի ցույց Քաղաքային խորհրդի շենքի մոտ,
Ախմետա
- 17:00` ակցիա Քաղաքապետարանի մոտ,
Ախալցիխե
- 18:00 «Ո՛չ ռուսական ռեժիմին» Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ։