![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250210_114735_Messenger.jpg)
Եվրոպամետ բողոքի ակցիաներն ու երթերը շարունակվում են արդեն 75 օր։ Քաղաքացիները մայրաքաղաքում և շրջաններում կրկին բողոքի ակցիաներ կանցկացնեն՝ ևս մեկ անգամ արտահայտելով իրենց դժգոհությունը կառավարության քաղաքականությունից և ձեռնարկած քայլերից։ Նրանք ավելի քան երկու ամիս է, ինչ պահանջում են բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված անմեղ անձանց ազատ արձակում և նոր ընտրությունների նշանակում։
Փետրվարի 10-ի բողոքի ակցիաների ժամանակացույցը ստորև.
Թբիլիսի
- 19:00 ` Ակցիա Հանրային հեռարձակողի շենքի մոտ
Քութաիսի
- 19:00 `«Այո՛ Եվրոպային, ոչ՛ Ռուսաստանին», Կենտրոնական հրապարակում
Բաթումի
- 19:00` «Հայրենիքին ծառայելիս», Սահմանադրական դատարանի մոտ
Զուգդիդի
- 18:00` «Դիմադրության 75-րդ օրը», մարզպետարանի մոտ
Թելավի
- 17:00`Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ
Գորի
- 17:00` Բողոքի ակցիա Քաղաքային խորհրդի շենքի մոտ
Ախմետա
- 17:00` Ակցիա քաղաքապետարանի մոտ
Ախալցիխե
- 18:00` «Ո՛չ ռուսական ռեժիմին», Շոթա Ռուսթավելիի արձանի մոտ