Վրաստանի միացյալ ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Ռուսթավելի պողոտայում անկարգությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։ «Ուժը միասնության մեջ է» դաշինքի անունից հայտարարությունը ներկայացրել են Թինա Բոկուչավան, Խաթիա Դեկանոիձեն և Գիորգի Վաշաձեն:
Նրանց խոսքով՝ ձերբակալված է ավելի քան 300 մարդ, որոնց դեմ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տալիս:
«Այդ բոլոր մարդիկ քաղբանտարկյալներ են, դա քաղաքական վրեժ է՝ ուղղված այն մարդկանց դեմ, ովքեր պայքարում են հանուն ազատության ու քաղաքացիական բողոք են բարձրացնում՝ երկրում տեղի ունեցածի դեմ: Մենք իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձեբակալվածներին», — ասել է Գիորգի Վաշաձեն:
Հիշեցնենք, որ ձերբակալվածների շարքում Հայաստանի մեկ քաղաքացի է: Այսօր Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետներն այցելել են նրան:
Այս պահին Ռուսթավելի պողոտան կրկին մարդաշատ է: Մեկնարկում է բողոքի թվով երրորդ մեծ հավաքը: