«Փոփոխությունների ժամանակն է» շարժումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ բողոքի ակցիա-ներկայացում է անցկացրել «Համընդհանուր համաձայնագրի գաղափարը դարակում մի դրեք» խորագրով։
Շարժման նախագահ Թեմուր Ցաթիաշվիլիի խոսքով՝ ցուցարարները նախագահին խնդրում են քաղաքական մորատորիում հայտարարել։
«Սալոմե Զուրաբիշվիլին դարակում դրեց համընդհանուր հաշտեցման գաղափարը: Մեր ներկայիս ներկայացումը նույնպես նվիրված է դրան: Համընդհանուր համաձայնագրի գաղափարը պահանջում էին Արևմուտքը, Վրաստանի բարեկամ երկրները։ Ցավոք, այս գաղափարը ձախողվեց»,- ասել է Ցաթիաշվիլին։
Ցաթիաշվիլին նշել է, որ իրենք առաջարկում են Զուրաբիշվիլիին ամբողջությամբ իրականացնել այս պլանը՝ վերացնելու առկա բևեռացումը, որը կա Վրաստանում:
Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ ժողովրդավարության գագաթնաժողովում խոստացել է, որ Վրաստանում կսկսվի «ներառական գործընթաց, համազգային երկխոսություն՝ ներգրավելով ողջ համայնքը՝ նորագույն պատմության ընդհանուր ըմբռնում ձեռք բերելու, ցավը հաղթահարելու և առաջ շարժվելու համար»։
Կարդացեք նաև՝
Սաակաշվիլի-Մարգվելաշվիլի-Զուրաբիշվիլի հանդիպում՝ հանուն համազգային երկխոսության
Երեք նախագահների հանդիպման առաջարկը՝ քաղաքական քննարկման առիթ