
Բաթումիի Հատուկ քննչական ծառայության մոտ ակցիա է անցկացվում ի պաշտպանություն «Batumelebi»-ի և «Netgazet»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի։
Բողոքի մասնակիցների պահանջներն են`
- Հատուկ քննչական ծառայությունը պետք է անհապաղ հետաքննություն սկսի Բաթումիի ոստիկանապետի կողմից Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստով,
- Հետաքննությունը պետք է անցկացվի անհապաղ,
- Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի պաշտոնեական լիազորությունները պետք է կասեցվեն, և բարձրացվի նրա քրեական պատասխանատվության հարցը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատավոր Նինո Սախելաշվիլին Ամաղլոբելիին դատապարտեց երկու ամսվա ազատազրկման։
Նա մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու համար։
Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասը, որը ներկայացվել է Ամաղլոբելիին, նախատեսում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով։