
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Ակակի Զոիձեն որոշում է կայացրել լքել կուսակցությունը և վայր դնել խորհրդարանական մանդատը: Նրա խոսքով բացասական քաղաքական օրակարգի ժամանական անհնար է դրական բարեփոխումներ անել, այդ իսկ պատճառով իրեն չի տեսնում այսօրվա հանրային քաղաքականությունում:
Զոիձեի խոսքով նա կմնա այն արժեքներին հավատարիմ, որոնց պատճառով 2016 թվականին միացավ կուսակցությանը:
Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալումից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքել է 12 պատգամավոր: