Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի տարածքում Վրաստանի ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներն ընթերցել են ընդունած բողոքի մանիֆեստը։
Համատեղ հայտարարությունն արվել է համալսարանական տարածքի և ակադեմիական ազատության պաշտպանության համար։
Մանիֆեստին միացած ավելի քան 450 դասախոսներ, պրոֆեսորներ և դոկտորանտներ դատապարտել են Թբիլիսիի պետական համալսարանի, ընդհանրապես բուհական տարածքների քաղաքական շահարկումը, այդ թվում նոյեմբերի 19-ին ԹՊՀ-ի բակում ՆԳՆ-ի գործողությունները՝ ուժի բռնի ուժով խաղաղ ցույցի ցրումը։
Հիշեցնենք` ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներն ավելի վաղ տեղեկացրել էին երեկոյան կայանալիք իրենց բողոքի ակցիայի մասին, որին միացել են տարբեր բուհերի ուսանողներ։