
Աջարիայում կորոնավիրուսից 20-ամյա կին է մահացել:
Աջարիայի Առողջապահության նախարարության հաղորդմամբ, հիվանդը «Մեդցենտրի» կլինիկա է տեղափոխվել օգոստոսի 31-ին, շտապ օգնության մեքենայով:
«Հիվանդի մոտ կորոնավիրուսի հետևանքով թթվածնային անբավարարություն է առաջացել: Վերջինս գտնվել է վերակենդանացման բաժանմունքում:
Չնայած իրականացված միջոցառումների, առողջական վիճակը հետզհետե բարդանում էր, հիվանդին արհեստական շնչառություն է միացված եղել»,- նշված է հայտարարության մեջ:
Այսօր՝ սեպտեմբերի երկուսին կորոնավիրուսից Թբիլիսիում մահացել է 35-ամյա կին և 47-ամյա կին, ով մի քանի օր առաջ էր ծննդաբերել: