
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ՝ այս ամառ Աջարիայում եղած 2200 ուսուցիչներից 808-ը թեստավորվել են, որոնցից 6-ի թեստի պատասխանը դրական է եղել։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 11-ին Գամկղրելիձեն հայտնեց որոշման մասին, ըստ որի Աջարիայում ստեղծված իրավիճակից ելնելով այնտեղ վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվող ուսուցիչները պետք է թեստավորում անցնեին։
Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 165 նոր դեպք, որոնցից 109-ը հայնտաբերվել են Աջարիայում։ Աջարիան այժմ Վրաստանում կարմիր գոտի է համարվում։
լուսանկարը՝ radiotavisupleba.ge