Աջարիայում առևտրականները հայերեն են սովորում. վրաց փորձագետ

Աջարիայի առևտրականները հայերեն նախադասություններ են սովորում, որպեսզի հասկանան հայ զբոսաշրջիկներին: 

Այս մասին Թբիլիսի-Երևան հեռուստակամուրջի ժամանակ պատմել է զբոսաշրջության հարցերով փորձագետ Նիկո Կվարցխելիան:

«Քոբուլեթիում, ուր ես հաճախ եմ հանգստանում, տեսնում եմ շատ հայ զբոսաշրջիկներ ու գիտեք՝ ինչ եմ նկատել: Սպասարկող անձնակազմը փորձում է որոշ բառեր ու նախադասություններ, ու ինչ-որ բան գրել սովորել հայերենով», — ասել է Կվարցխելիան:

Վրաստանի և Հայաստանի զբոսաշրջային սեզոնի բացմանը նվիրված Թբիլիսի-Երևան հեռուստակամուրջին մասնակցել են նաև Վրաստանի գիդերի ասոցիացիայի անդամ Եկատերինա Լոմաձեն, Տուրիզմի հարցերով փորձագետ տնտեսական գիտությունների թեկնածու Կարեն Անդրեասյանը:

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից Վրաստան է այցելել ավելի քան 326,8 հազար մարդ:

Նյութի աղբյուր՝ sputnik georgia

Տեսանյութն՝ այստեղ