Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը հրաժարական է տվել: Նախարարների նոր կաբինետը ներկայացնելու է Աբխազիայի դե ֆակտո նորընտիր նախագահ Ասլան Բժանիան: Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետի աթոռը զբաղեցնելու է Ալեքսանդր Անկվաբը:
Նախօրեին կատարվել է Ասլան Բժանիայի երդմնակալության արարողությունը: