
Այն պաշտոնյաները, որոնք թույլ են տվել Խուլոյի քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևավճարներ տալ, նկատողություն են ստացել:
Այս մասին ասել է Աջարիայի կառավարության ղեկավար Թորնիկե Ռիջվաձեն:
Օրեր առաջ լրատվամիջոցները հայտնել են, որ Խուլոյի մունիցիպալիտետի 16 աշխատակից պարգևավճար է ստացել: Քննարկումներից հետո նրանք գումարները բյուջե են վերադարձրել. «Գումարներն անհապաղ վերադարձվել են, այս փուլում մենք սահմանափակվել ենք քաղաքական «դեղին քարտով», իսկ այդ որոշման թույլտվություն տվողները կուսակցական նկատողություն են ստացել» — ասել է Ռիջվաձեն՝ տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Աջարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրի համար այսպիսի դժվարին իրավիճակում նմանօրինակ պարգևավճարներն ու խրախուսումներն անտեղի են:
Լուսանկարը՝ commersant.ge-ից
Կարդացեք նաև՝
«Վրացական երազանքի» անդամները աշխատավարձի մի մասը կտրամադրեն կորոնավիրուսի ֆոնդին