
«Աջարիայում ավելի լուրջ իրավիճակ է, այնտեղ դեպքերի ցուցանիշը 42,4 է, ինչը նշանակում է, որ Աջարիան կարմիր գոտի է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:
«Կարծում եմ՝ Աջարիaյում լրացուցիչ միջոցառումներ անցկացելու կարիք կլինի: Այսպես օրինակ, անհրաժեշտություն կլինի հաշվի առնել խորհրդատվությունները, վերահսկման մեխանիզմն ուժեղացնել և ընդլայնել թեստավորման մասշտաբները»,- հայտարարել է Էզուգբայան:
Վերջին 24 ժամում Վրաստանը կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ է սահմանել՝ 45 նոր դեպք: Նոր հաստատված դեպքերից 23-ն Աջարիայից են:
Հիշեցնենք՝ Աջարիայի տարածքում սահմանափակումների ենթարկված հաստատությունների շարքում են հայտնվել նաև դպրոցներն ու ԲՈՒՀ-երը՝
Բաթումիում և Քոբուլեթիում ուսումնական տարին հեռավար կերպով կմեկնարկի