
Աջարական խաճապուրին աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից մեկի՝ The New York Times-ի սիրելի ուտեստներից է եղել:
Հենց այս պատճառով էլ The New York Times-ն իր հարթակում հրապարակել է աջարական խաճապուրիի պատրաստման բաղադրատոմսն ու եղանակը։
«Խաճապուրին կամ պանրով լցոնած հացը, որը վրացական խոհանոցի տարբերվող ուտեստներից է, ունի բազմաթիվ տեսակներ, բայց դրանց մեծ մասը ենթադրում է պանիր դնել խմորի մեջ և թխել մինչև պանիրը հալվի։ Խաճապուրիի ամենահայտնի սորտը գալիս է Աջարիայից: Դա նավակի տեսքով բաց հաց է, որը պետք է խառնել ձվի դեղնուցի և մի կտոր կարագի հետ։ Ավանդաբար, աջարական խաճապուրին պատրաստվում է իմերեթական պանրի և սուլուգունի ուժեղ համով…»,- գրել է The New York Times-ի հեղինակ Դանիելա Գալարսան։