Փետրվարի 25-ին Նինոծմինդայի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների և քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ: Հանդիպմանը սահմանվել են «Աջակցություն գյուղին» ծրագրի առաջնահերթությունները: Այս մասին հայտնում է Ռադիո Նորը:
Այսպիսով, Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում պետք է իրականացվեն հետևյալ աշխատանքները.
Ռոդիոնովկա – ջրամատակարարման համակարգ (10 000 լարի)
Տամբովկա – ջրամատակարարում և գիշերային լուսավորություն (10 000 լարի)
Ասպարա – ճանապարհի խճապատում (10 000 լարի)
Փոկա- սպորտային սարքավորումներ և գիշերային լուսավորություն (20 000 լարի)
Վլադիմիրովկա – ջրամատակարարման համակարգ (10 000 լարի)
Գանձա – գիշերային լուսավորություն և խաղահրապարակ (20,000 լարի): Սաղամո – կամրջի վերանորոգում և մարզական սարքավորումներ (10,000 լարի):
Սամեբա – ջրամատակարարման համակարգի վերականգնում (10,000 լարի):
Ժդանովակա – մանկապարտեզի կառուցում (12,000 լարի):
Եֆրեմովկա – խաղահրապարակի կառուցում (10 000 լարի):
Գորելովկա – անասունների համար ջրամբարի կառուցում (16 000 լարի):
Օրլովկա – ջրամատակարարման համակարգ (12 000 լարի):
Սպասովկա – անասունների համար ջրամբարի կառուցում (12,000 լարի):
Դիլիֆ – ջրահեռացման համակարգերի կառուցում (20,000 լարի):
Մ. Գոնդուրա – ջրահեռացման համակարգերի կառուցում (16 000 լարի):
Փ. Գոնդուրա – ջրամատակարարման համակարգի վերականգնում (16,000 լարի):
Ղուլալիս – գիշերային լուսավորություն և մինի մարզադաշտի կառուցում (16 000 լարի):
Մամզարա – ջրամատակարարման համակարգի վերականգնում (16,000 լարի):
Թորիա – մարզադահլիճի կառուցում (16,000 լարի):
Ուչմանա – անասունների խմելու ջրամբարի կառուցում (12,000 լարի):
Հեշտիա – անասունների համար ջրամբարի կառուցում (20 000 լարի):
Ղաուրմա — անասունների համար ջրամբարի կառուցում (12,000 լարի):
Խորենիա – խաղահրապարակի կառուցում (10 000 լարի):
Ջիգրաշեն – ջրամատակարարման համակարգի և կամրջի վերականգնում (16,000 լարի):
Փ. Խանչալի – ջրահեռացման համակարգերի կառուցում (16 000 լարի):
Մ. Խանչալի – ճանապարհի և կամրջի վերականգնում (20 000 լարի):
Կաթնատու — ջրահեռացման համակարգի և խաղահրապարակի կառուցում (12,000 լարի):
Փ. Արագյալ – ջրամատակարարման համակարգի վերականգնում (12,000 լարի):
Մ. Արագյալ – ջրամատակարարման համակարգի վերականգնում (16,000 լարի):
Սաթխա – ջրամատակարարման համակարգի վերականգնում (20,000 լարի):
Օրոջալար – կամրջի վերականգնում և ճանապարհների խճապատում (16,000 լարի):
«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում, 2020 թվականին նախորդ տարվա նման կենտրոնական բյուջեից հատկացվել է 444,000 լարի գումար: