
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է, որ ահաբեկչական հանցագործության հետաքննության շրջանակներում Վրաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել:
Ըստ ՊԱԾ-ի՝ հատուկ գործողությունն իրականացվել է միաժամանակ երկու շրջաններում՝ չորս վայրում։
«Քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշներով դրոշներ և տարբեր տեսակի էլեկտրոնային տեղեկատվություն կրող սարքեր»,- հայտնել են ՊԱԾ-ից:
ՊԱԾ հակաահաբեկչական կենտրոնում հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 327-րդ և 236-րդ հոդվածներով։