Վրաստանի կառավարության հայտարարությամբ` գյուղատնտեսական հողերի համասեփականատերերի համար ագրոքարտերի և վառելանյութի զեղչի քարտերի ստացման ընթացակարգը հեշտացվել է:
Գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ագրոքարտեր ստանալու համար բավական է, որ համասեփականատերերից մեկը ներկայացնի մնացած համասեփականատերերից ստացած գրավոր համաձայնությունը:
Համաձայնության բովանդակության և ստորագրության իսկության համար պատասխանատու կլինի փաստաթուղթը ներկայացնող համասեփականատերը:
Քարտերը հնարավոր է ձեռք բերել նաև նոտարական համաձայնության կամ բոլոր համասեփականատերերի ներկայության դեպքում։
Ագրոքարտ ստանալու համար ֆերմերները մինչև բանկ գնալը ծրագրին մասնակցելու և փոխանցված բալերի մասին տեղեկություն կարող են ստանալ myliberty.ge կայքից: Բանկ այցելելու ժամանակ իրենց հետ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: