Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) զրպարտություն է որակել Ֆրանսիայում Վրաստանի դեսպանի պաշտոնից հրաժարական ներկայացրած Թեա Կատուկիայի մեղադրանքները։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ դիվանագետը չի կարողացել ապահովել իրեն վերապահված իրավունքների ու պարտականությունների պատշաճ կատարումը և Վրաստանի շահերի պատշաճ պաշտպանությունը եվրոպական այս կարևորագույն երկրում։
«Մենք զարմացած ենք տիկին Թեա Կատուկիայի կողմից Վրաստանի արտաքին գործերի նախարարության հասցեին հնչեցրած զրպարտիչ մեղադրանքներից:
Ինչպես գիտեք, Վրաստանի հարաբերությունները Ֆրանսիայի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով մեր երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ընթացիկ օրակարգը, անցել են ամենակարևոր փուլ, որը պահանջում է բարձր որակավորում ունեցող և փորձառու դիվանագետի գործուղում առաջատար պաշտոնում»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Թեա Կատուկիան հրաժարական է տվել։ Դիվանագետի խոսքով՝ ինքը հրաժարականի որոշումը կայացրել է արտաքին գործերի նախարարության «անընդհատ ճնշման» պատճառով։
Կարդացեք նաև՝