ԱԳՆ փոխնախարարը և դեսպանները հրաժարական են տալիս

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել, տեղեկացրել է Formula.ge-ն: Հրաժարական է տվել նաև արտաքին գործերի փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան, պատճառը Վրաստանում զարգացող իրադարձություններն են, մասնավորապես` վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոյեմբերի 28-ի հայտարարությունը, ըստ որի` եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնում են:

Պետական ​​և մասնավոր կազմակերպությունները հայտարարություններ են հրապարակում և դատապարտում Եվրամիության հետ բանակցությունների դադարեցումը։ Արտաքին գործերի նախարարության, կրթության և գիտության նախարարության, պաշտպանության նախարարության, Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցներից ոմանք արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը։

Նիդերլանդներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Սոլոմոնիան իր հրաժարականի մասին հայտարարություն է արել։ Նույնը` Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին, Իտալիայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատար Իրակլի Վեկուան: