
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետությանը` Անկախության օրվա առթիվ։
«Սրտանց շնորհավորում ենք Հայաստանին Անկախության տոնի առթիվ։ Մաղթում ենք խաղաղություն և բարօրություն մեր հայ ընկերներին», — գրված է ԱԳՆ նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։