ԱԳՆ-ի ցավակցությունը ԱՄՆ-ում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ցավակցել է ԱՄՆ-ում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։

«Մեր խոր վիշտն ենք հայտնում Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը խլել է տասնյակ մարդկանց կյանքեր։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունն ենք հայտնում Ամերիկայի ժողովրդին այս դժվարին պահին», — X-ում գրել է ԱԳՆ-ն։

Անցած գիշեր American Airlines Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռը և ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռն օդում բախվել են Վաշինգտոնի Ռեյգանի ազգային օդանավակայանի մոտ:

Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ 3 զինվորական։ Բախումից հետո երկուսն էլ ընկել են Պոտոմակ գետը։

CBS News-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնում է, որ տեղական ժամանակով ժամը 11:30-ի դրությամբ գետից դուրս է բերվել 18 մարմին։