Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է վրաստանցի տրանսգենդեր կին Լիզա Քիստաուրիի մահը։
Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ «հյուպատոսությունը մշտական կապի մեջ է ինչպես մահացածի ընտանիքի անդամների, այնպես էլ տեղի իրավապահների հետ»։
Այս պահին հայտնի չէ, թե ինչն է դարձել երիտասարդ կնոջ մահվան պատճառը։
Նշենք, որ Լիզա Քիստաուրին 2018 թվականին ներկայացավ որպես տրանսգենդեր կին։ Այդ պատճառով նա հաճախ էր դառնում սոցցանցերում վիրավորանքների ու ատելության լեզվի կիրառման թիրախ։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ Վրաստանում երբեք ցերեկը փողոցով չի քայլել՝ առանց ֆիզիկական հարձակման առարկա դառնալու։
Մի քանի տարի առաջ նա մոր հետ տեղափոխվել էր Բելգիա։