Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա այցի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշված է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Ալեքսանդր Լուկաշենկոյի Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի շրջան մեկնելու և Սոխումիում ռուսական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ հանդիպման կապակցությամբ։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ալեքսանդր Լուկաշենկոյի «այցը» օկուպացված Աբխազիա՝ խախտելով Վրաստանի պետական սահմանը, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը։
Մենք կոչ ենք անում բելառուսական կողմին հարգել պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններով և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին», — նշված է հաղորդագրությունը։