Agile Spirit 2017-ին կմասնակցի նաև Հայաստանը

Agile Spirit 2017 բազմազգ զորավարժությունների համար նախատեսված ծանր և թեթև զրահատեխնիկան արդեն Վրաստանում է: Ամերիկայի Միացյալ Նահանգներից ուղարկված տեխնիկան Փոթիի նավահանգստում ընդունել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի առաջին տեղակալ, գնդապետ Նիկոլոզ Ջանջղավան: Այնուհետև տեխնիկան գնացքով տեղափոխվել է դեպի Ախալցիխե, որտեղ էլ տեղի կունենան զորավարժությունները (Օրփոլոյի կրակային գոտում):

Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում նշված է, որ Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին մասնակցելու են Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը:

Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացումն է: Զորավարժությունները պաշտոնապես մեկնարկել են սեպտեմբերի 3-ին և կավարտվեն սեպտեմբերի 11-ին՝ ցուցադրական վարժանքներով:

Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվում են 2011թ-ից: Սկզբնական շրջանում դրանց մասնակցում էին միայն երկու երկիր՝ ԱՄՆ-ն և Վրաստանը, իսկ 2015թ-ից միացան նաև այլ երկրներ:

 

Թողնել պատասխան